Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումներից. «Մեզ փորձելու են համոզել, որ սահմանների որոշարկմամբ լուծվելու են մեր բոլոր խնդիրները՝ մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանի խորհրդանշական դաշտը զավթածները տարիներ շարունակ թաքուցյալ և անթաքույց կերպով քարոզում էին «Արցախն է ձեր լավ չապրելու պատճառը» կեղծ և քայքայիչ մտայնությունը։
Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն մեկ բան՝ այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը կոշտ և փափուկ ուժի բոլոր հնարավոր միջոցներով։
Հետևաբար, ազգային միակ իրական անվտանգային օրակարգը պետք է լինի մեր բանակի արագ և որակյալ վերականգման ու արդիականացման գործընթացը և թշնամու հետ հաջորդ բախմանը պատրաստվելը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4956646074373812