«Rolls-Royce»-ը ներկայացրել է աշխարհում առաջին արագընթաց էլեկտրական ինքնաթիռը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Rolls-Royce»-ը ներկայացրել է աշխարհում առաջին արագընթաց էլեկտրական ինքնաթիռը

«Rolls-Royce»-ը ներկայացրել է աշխարհում առաջին էլեկտրական ինքնաթիռը, որը կոչվում է «The Spirit of Innovation»։ Տեղեկությունը հայտնում է «National Geographic»-ը:

Ինքնաթիռն օդ է բարձրացել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Boscombe Down» փորձադաշտում: Փորձնական թռիչքի ժամանակ նա հասել է ժամում 623,4 կիլոմետր առավելագույն արագության։ Սա 212,4 կմ/ժ-ով արագ է, քան էլեկտրական ինքնաթիռների նախորդ ռեկորդը։

Փորձնական թռիչքի ժամանակ օդանավը ղեկավարել է «Rolls Royce Flight»–ի տնօրեն Ֆիլ Օ’Դելը։

«Սա իմ կարիերայի գագաթնակետն է և անհավատալի նվաճում ամբողջ թիմի համար», – ասել է նա։

«The Spirit of Innovation»-ը սնուցվում է 400 կՎտ հզորությամբ էլեկտրական փոխանցման տուփով: Ինքնաթիռի հսկայական մարտկոցը սառը պահելու համար «Spirit of Innovation»-ն ունի ջերմային պաշտպանություն՝ պատրաստված նույն փայտից, որն օգտագործվում է գինիների շշալցման համար:

armeniasputnik.am