Աշոտ Ադամյան. «Գազպրոմ Արմենիա»-ին
Advertisement 1000 x 90

Աշոտ Ադամյան. «Գազպրոմ Արմենիա»-ին

Ճանաչված դերասան Աշոտ Ադամյանի Facebook-յան գրառումը.

«Ռուսաստանի կողմից Հայաստան ներմուծվող քազի գնի իջեցման կապակցությամբ, այս ,,հիմնարկությունը,, տեղեկացնում է, որ Ժողովրդի համար գնի իջեցում չի լինի, քանի-որ՝

տարադրամ-դրամ տատանումները… լո-լո-լո…

իրենք եկամուտներ չեն ունեցել… լո-լո-լո…

և ոմանց կողմից այսօր հնչած այլ լոլոներ…

Ոչ՛ հարգելի գազպռոմ.

Ձեր թվարկած պատճառներն ազդել են Հայաստանում ապրող բոլոր-բոլորի վրա… այնպես-որ, բարի եղեք, ինչպես բոլորը, կրել այդ վնասները, ոչ թե ԲՈԼՈՐԻ հաշվին փակեք «ՁԵԶ» պատուհասած արհավիրքները…

P.S.

Ձեր վերմակը Հայաստանի քաղաքացիների վերմակից ավելի երկար չէ…

Ձեր հավակնություններն են ավելի երկար…

Հարմարվեք սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակին այնպես, ինչպես անելու է Հայաստանի քաղաքացին…

Եւ եթե մատակարարվող գազի գինը իջեցվել է, ապա բարի եղեք, առանց ինչ-ինչ լոլոների, իջեցնել ձեր անհասկանալի սակագները…

Ձեզ բարի կամեցող՝ Ա.Ա.»:



Նման նյութեր