«Շնորհակալ ենք Ձեզ` կյանքի ու հայրենիքի զոհասեղանին դրած ձեր ծնողների կյանքի համար»,- այս խոսքերով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Նազենի Հովհաննիսյանն այսօր դիմավորեց սահմանապահ Տավուշի Բերդի տարածաշրջանի տարբեր հատվածներից ժամանած մանուկներին՝ 3-ից 17 տարեկան:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնության, Տեր Աբել և Տեր Արամ քահանաների խնամքի ներքո մանուկների օրը վերածվեց իսկական տոնի: