«Ինչքան էլ Ալիևը ուզենա Նիկոլի անողնաշարությունից և անհայրենիքությունից օգտվել, միևնույն է՝ միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս «միջազգային ավազակության» այդ գործողությունը կասեցնել». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Ինչքան էլ Ալիևը ուզենա Նիկոլի անողնաշարությունից և անհայրենիքությունից օգտվել, միևնույն է՝ միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս «միջազգային ավազակության» այդ գործողությունը կասեցնել». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.

«Վերադառնալով երեկ բարձրացրած կարևոր հարցին, որ միջազգային իրավունքը արգելում է ռազմական ուժով կամ դրա կիրառման սպառնալիքով պայմանագրեր պարտադրել։

Այդպիսի պարտադրված պայմանագրերն առոչինչ են և սա երեկ հաստատեցին միջազգայնագետներ, իրավագետներ։ Ավելին՝ պարզվեց, որ այս մասին ահագին խոսվել է այս մի տարում, բայց չգիտես ինչու այդ խոսակցությունները չեն դարձել ընդդիմադիր խոսույթի կարևոր՝ ամեն օր հիշատակվող, մաս։

Ինչքան էլ Ալիևը ուզենա Նիկոլի անողնաշարությունից և անհայրենիքությունից օգտվել, ինչքան էլ կապիտուլյանտը ցանկանա «հողերը տալ, պրծնել», միևնույն է՝ միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս «միջազգային ավազակության» այդ գործողությունը կասեցնել։

Այս իրավիճակում, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի այս մասին խոսվի բոլոր ամբիոններից, այդ թվում և ԱԺ-ում։ Շատերին սա կարող է թվալ անկարևոր, բայց չէ, իրականում պետք է սա անդադար՝ ամենօրյա ռեժիմում վերահաստատել թե՛ ներքին դաշտում, թե՛ արտաքին լսարանների մոտ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4802863076418518

 



Նման նյութեր