«Թե ինչու են թղթի հրապարակում պահանջում (հրաժարականի փոխարեն) իրենց իսկ կողմից դավաճան համարվող անձից, ինձ համար պարզ չէ». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Թե ինչու են թղթի հրապարակում պահանջում (հրաժարականի փոխարեն) իրենց իսկ կողմից դավաճան համարվող անձից, ինձ համար պարզ չէ». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես ավետիսյանն իր էջում գրում է.

«Ում համար դեռ պարզ չէ, մեկ անգամ էլ ասեմ:

Փողոց դուրս գալուց առաջ օրակարգ է պետք մտածել, որը բացառապես քաղաքական է և դրա համար պատասխանատվություն են ստանձնում իրենց քաղաքական համարող խումբ/խմբեր:

Բոլոր դեպքերում, երբ փողոց ես դուրս գալիս պետության համար ու ձախողված կառավարիչների դեմ, ապա քաղաքական օրակարգի առաջին կետը միշտ մեկն է՝ հրաժարականի պահանջ:

Կա՞ նման պահանջ. Չկա:

Կա՞ օրակարգ. Չկա:

Հետևաբար չկա նաև պատասխանատվություն ստանձնած խումբ, որոնց առաջնորդ են համարում:

Սա իրականում բարդ չէ հասկանալ, բայց թե ինչու իրենց քաղաքական համարող շատերը չեն ուզում սա հասկանալ՝ ինձ համար պարզ չէ:

Թե ինչու են փողոցում աղաղակում ապաքաղաքական ազգային շարժում անհեթեթ ձևակերպումը, ինձ համար պարզ չէ:

Թե ինչու են թղթի հրապարակում պահանջում (հրաժարականի փոխարեն) իրենց իսկ կողմից դավաճան համարվող անձից, ինձ համար պարզ չէ:

Վերջապես պարզ չէ, թե ով և ինչի համար է պատասխանատու:

Եվ դուք ինչ եք կարծում սա հասկանալու համար շատ մեծ խե՞լք է պետք. Ոչ իհարե: Հետո չասեք մարդիկ անհայրենիք էին, չեկան»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/5246834701999863

 



Նման նյութեր