Վարդան Ոսկանյանի էջից.
«Լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ «զիջման կետ», որով թշնամին կբավարարվի և կհրաժարվի իր բոլոր լկտի նկրտումներից, գոյություն չունի։ Ավելի ճիշտ, գոյություն ունի՝ Հայաստանի Հանրապետության զիջումը և մեր բնաջնջումը։
Հետևաբար, հիշեք, թե ինչպե՞ս էին մեզ պարտադրվում անիմաստ օրակարգեր, որոնցից վերջինը «խաղաղության դարաշրջան» կոչեցյալն էր։
Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը, և այդ բանակի շուրջ կառուցվող պետությունն ու դրան ծառայող հասարակությունը։
Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, քանզի սա Առաջավոր Ասիան է, և ով այստեղ անզոր վիճակում խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4960153784023041