
Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում։ Պատճառը թուրքական լիրայի հերթական ռեկորդային անկումն է։ Այս մասին հայտնում է The Apple Post-ը։
Թուրքիայում Apple-ի առցանց խանութը կշարունակի հասանելի լինել, սակայն չի կարողանա պատվերներ ընդունել Թուրքիայից։