
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 5-6 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 18 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ: