
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 24-ին վերահսկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ Դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են արձանագրություններ։ Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։