Երեկ, այսօր ու երևի թե նաև վաղը Apple ընկերությունից միլիոնավոր մարդիկ նամակներ են ստացել որտեղ եթե կարճ, ապա ասվում ա «ALERT: State-sponsored attackers may be targeting Your iPhone»
Ու չգիտես ինչի մենակ ՀՀի iPhone բռնողներն են պանիկայի մեջ ընկել։ Չնայած նրան, որ Apple ընկերությունը դեռ նախապես 10 ժամ առաջ հրապարակում ա արել իրենց support էջում (https://support.apple.com/en-us/HT212960), որտեղ շատ մանրամասն գրված է էդ նամակների մասով։
Հետո չգիտես ոնց Հայաստանում որոշեցին սա կապել Իսրայելական հզորագույն կիբեր զենքերից մեկի Pegasus-ի հետ։ Pegasus-ի էջում շատ պարզ ու մանրամասն գրված է թե ինչ է իրենից ներկայացնում էդ ծրագիրը/զենքը, ինչպես է հնարավոր գնել, ու հնարավոր կոնֆիդենցիալ մանրուքները։ Բայց, Pegasus-ը չի համարվում SSA (State Sponsored Attack), եթե ձեզ հետաքրքրում ա SSA-ը ապա կարդացեք հենց state-ի պաշտոնական էջից:
Apple ընկերությունը նման նամակներ է ուղարկել շատերին, նույնիսկ մաք ռումըրս կայքն է անդրադարձել( https://www.macrumors.com/…/apple-state-sponsored…/amp/)
Էս թեմանին դեռ 2-3 ամիս առաջ վելս թիմն էր անդրադարձել (https://www.walesonline.co.uk/…/security-warning-issued…)
Իսկ եթե ավելի կարճ, ապա Apple ընկերությունը ասում ա `
«քույրեր և եղբայրներ, անցում կատարեք 15.1.1 ափդեյթին, որովհետև դրանից ներքև` 15ը հնարավոր ա և խոցելի տեղեր ունենա» 15ի խոցելի տեղերի մասով դեռ 4 ամիս առաջ էր խոսք գնում (հնարավորություն կար րիմոութ միացնել ուրիշի տեսախցիկը)։
Ի դեպ, Apple ընկերությունը որևէ բառ չի գրել Pegasus-ի մասին։
Իսկ վերջում ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ ՈՉ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ չի կարող վերահսկել Pegasus-ի մուտքերն ու ելքերը, ուր մնաց դրա մասին զգուշացնի իր գնորդներին։ Pegasus ծրագիրը շատ պրոֆեսիոնալ ու հզոր ձևով է հավաքվել։ Չունի որևէ թերություն, դրա համար էլ իրա գինը ավելի թանկ է, քան օրինակ մի քանի կործանիչ ինքնաթիռների կամ տանկերի։
___
Հազար եմ ասել նորմալ հեռախոսներ բռնեք, թե բա այֆոն… թե բա պեգասուս