Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Դելիմիտացիան ու դեմարկացիան լավ բան են, բայց պետությունները դրան հասնում են, երբ որ խորքային բոլոր խնդիրները լուծվել են:
Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի և դեմարկացիայի:
Դելիմիտացիան ճիշտ բան է, բայց այս դեպքում ես ունեմ 3 «ՈՉ»-երի սկզբունք
- Ո՛չ քո օրոք, Նիկոլ, որովհետև դու ունակ չես ՀՀ շահը հետապնդել միջազգային հարթակներում, ունակ չես ներկայացնել մեր ազգային շահը, Ալիևին հանդիպելուց չես կարողանում բանակցել:
- Ո՛չ հիմա, Նիկոլ, երբ Ադրբեջանը մեզ ստիպում է, որ ուժային սպառնալիքով գնանք այդ պրոցեսին, այսինքն՝ վատով են մեզ ստիպում, իսկ այս խեղճ ու թույլ վիճակում չի կարելի գնալ նման պրոցեսի:
- Ո՛չ առանձին վերցված, Նիկոլ։
Եթե դու աշխարհին պատրաստ ես տալ այն, ինչ ուզում են, առանց ստանալու ինչ քեզ է պետք, ինչպե՞ս ես լուծելու հետո Արցախի հարցը»։