Մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը
Advertisement 1000 x 90

Մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը

Մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը` Վարդիթեր Կոճոլոզեան Յովհաննէսեանը:

Տիկին Վարդիթերը և նրա քույր` Նազիկը, ցեղասպանությունը վերապրած Հովակիմ և Խնկուհի Կոճոլոզեանների զավակներն են, ովքեր գաղթել են Էրզրումից և Օրդուից:

Իր ծննդավայրի մասին քաղցր հուշերն ու մտորումները տիկին Վարդիթերը ամփոփել է իր հեղինակած «Ձիթող դաշտի Կարնոյ» գրքում:

Գաղթից հետո  Կոճոլոզեանները սկսել են իրենց կյանքը նորովի կառուցել Ուկրաինայի Խարկով քաղաքում։

Ավելի ուշ` 1949թ., նրանց ընտանիքը մեկնեց Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք և անմիջապես ինտեգրվեց հայ համայնքին։

Սանգերի միջնակարգ դպրոցում մեկ տարի սովորելուց հետո Վարդիթերը մեկնեց Ֆրեզնո նահանգ, այնուհետև՝ UC Սան Ֆրանցիսկո 1954-ին, այն ժամանակ, երբ քիչ կանայք էին ընդունվում բժշկական դպրոցներ: Նրան շնորհվել է մագիստրոսի կոչում 1958 թվականին՝ Ռիչարդ  Յովհաննէսեանի հետ ամուսնությունից մեկ տարի անց: Դոկտոր Կոճոլոզեան Յովհաննէսեանը մասնագիտացած էր ներքին բժշկության ոլորտում Հարավային Կալիֆորնիայի Kaiser Permanente բժշկական խմբի և հիվանդանոցի կազմում ավելի քան 40 տարի: Նա 4 զավակների` Րաֆֆի, Արմեն, Անի և Կարո Հովհաննիսյանների մայրն էր և տասնչորս երիտասարդների տատիկ։

Տիկին Վարդիթերը ակտիվ գործունեություն է ծավալել համայնքային և մասնագիտական տարբեր կազմակերպություններում և 1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ եղել է առաջին կամավորներից մեկը` տեղում տրամադրելով բժշկական օգնություն: Նա նաև մի քանի առաքելություն է իրականացրել արցախյան առաջին հակամարտության թեժ պահին՝ օգնելով խնամել վիրավորներին և նրանցից ոմանց ուղղաթիռով ուղեկցել Երևան: Տիկին Վարդիթերը եղել է համեստ հերոս մարտիկ, ով երբեք չի փնտրել ուշադրություն, հրապարակայնություն կամ անձնական շահ: Նա հպարտանում էր հայ ազգի անհատական և հավաքական ձեռքբերումներով, սակայն սուր զգում էր Հայոց ցեղասպանության չսպիացած վերքերը և դրա շարունակական հետևանքները:

Բոլորիս սիրելի տիկին Վարդիթերի կորուստը անասելի ցավ պատճառեց բոլորիս: Ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին` մաղթելով նրանց ոգու կորով այս անդառնալի կորուստը հաղթահարելու համար:

asekose.am