«Մենք առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք 2 գերու վերադարձի համար, այնինչ մի մասին դատում են, մյուս մասին էլ սպանել են». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Մենք առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք 2 գերու վերադարձի համար, այնինչ մի մասին դատում են, մյուս մասին էլ սպանել են». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Թշնամի պետությունը մեզանից պայմանականորեն տաս գերի է տանում: Մի մասին սպանում է, ասում է չեմ տարել, մի մասին դատում է, որպես հանցագործ, մի երկուսին էլ ինչ-որ բան ուզելուց առաջ հետ է տալիս:

Իսկ մենք առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք այդ երկուսի համար:

Դեռ անցած տարվա նոյեմբերին եմ ասել: Եթե դրանք մեր բոլորին գերիներին հետ չեն տալիս, ապա լեգիտիմ իրավունք է առաջանում դրանց մեր ուզած ձևով խփելու ու մեր ուզած քանակի գերի բերելու: Ո՛չ մեկն ենք անում, ո՛չ էլ մյուսը:

Ու սրա միակ պատճառը չառաջնորդությունն է՝ անտերապետությունը: Իսկ հետևաբար, անելիքները պարզ են, բայց անողները դեռ իրար գլուխ չեն գալիս»:



Նման նյութեր