Ադրբեջանական օդանավները շարունակում են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել Բաքվից դեպի Նախիջեւան։ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը սոցցանցերի իր էջում երկնքից արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սևանա լիճն ու Արարատ լեռը:
Լուսանկարին կից արված գրառման մեջ Սևանի փոխարեն օգտագործված է ադրբեջաներեն «Գոյչա» անվանումը: