«Ինչպես եւ ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին». Էդուարդ Շարմազանով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ինչպես եւ ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

«Ինչպես եւ ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին։

Եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Հայաստանի տարածքի բռնազավթման եւ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի մասին։

Որեւէ խոսք չկա Արցախի մասին։

Փոխարենը սահմանագծման ու սահմանազատման ադրբեջանական օրակարգն առկա է փաստաթղթում։

Եթե այս ամենին գումարենք ճանապարհների ,իսկ իրականում միջանցքի քողարկված գաղափարի առկայությունն,ապա հստակ կարող ենք նշել՝ Ալիեւ-Փաշինյան տանդեմն «անթերի» կատարում է իր «գործը»»։



Նման նյութեր