«Ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus լրտեսական ծրագրով. սրա դեմ պայքարի համար գոյություն չունի անտիվիրուս». Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus լրտեսական ծրագրով. սրա դեմ պայքարի համար գոյություն չունի անտիվիրուս». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Հայտնի Pegasus-ի մասին այս օրերին շատ խոսվեց: Իշխանությունը, ինչպես գիտեք, միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ ամենահզոր ու ամենաանմարդկային կիբեր զենքը կիրառեց ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով:

1) Սովորական հեռախոսազանգով: Նույնիսկ առանց այդ հեռախոսազանգին պատասխանելու, չպատասխանված զանգի միջոցով, օպերատորի օգտագործմամբ Pegasus-ի ծրագիրը տեղադրվում է հեռախոսի սարքում: Այն անհնար է ջնջել անգամ հեռախոս սարքի ամբողջական ֆորմատի դեպքում:

2) SMS-ի միջոցով: Ամենասովորական SMS-ն ուղարկելով, օպերատորի օգտագործմամբ, անկախ այն հանգամանքից դուք կբացեք այդ SMS-ը, թե առանց բացելու կջնջեք: SMS-ը հենց հասավ ձեր հեռախոսի սարքին՝ վերջ, սարքը վարակված է:

3) Նույն գործողությունները, որոնք նկարագրված են 1-ին և 2-րդ կետերում, կատարվում է WhatsApp հավելվածի միջոցով:

Այս ամբողջ տեղեկությունը հրապարակված է միջազգային մամուլում և google-ի որոնմամբ շատ հեշտությամբ կարող եք կարդալ դրանք:

Ի դեպ, սրա դեմ պայքարի համար գոյություն չունի որևէ իրական անտիվիրուս կամ որևէ այլ համակարգ: Բայց 99 տոկոսվ պաշտպանվել հնարավոր է:

Հետագայում պաշտպանվելու մասին էլ կխոսեմ, բայց միանգամից ասեմ, որ դա պատվաստումը չէ»



Նման նյութեր