ԵՄ-ում նշել են կորոնավիրուսի նոր շտամի տարածման ժամանակահատվածը: Նոր շտամը կոչվում է Օմիկրոն (B.1.1.529), որը հայտնաբերվել է արդեն մի շարք երկրներում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեսաուղերձում ասել է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում շտամը կարող է տարածվել ամբողջ աշխարհում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է կորոնավիրուսի նոր շտամի լրջությունը։
Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում և Հոնկոնգում նոր տեսակի վարակի մասին առաջին հաղորդումները հայտնվեցին նոյեմբերի 24-ին: Ավելի ուշ COVID-19-ի այս նոր շտամի մասին լուրեր հայտնվեցին Իսրայելում և Բելգիայում։ Հարավային Աֆրիկայում COVID-ի նոր շտամի մասին առաջին հաղորդումների հաջորդ օրը գրանցվեց 22 դեպք։
Ավելի վաղ ԱՀԿ-ն COVID-ի նոր շտամը ճանաչել էր որպես սպառնալիք աշխարհի համար։