Դավիթաշեն վարչական շրջանում խրամատ հիշեցնող փոսը վարորդների համար դարձել է պատուհաս. պատասխանատուները ջայլամի կեցվածք են ընդունել. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դավիթաշեն վարչական շրջանում խրամատ հիշեցնող փոսը վարորդների համար դարձել է պատուհաս. պատասխանատուները ջայլամի կեցվածք են ընդունել. shamshyan.com

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներից, ինչպես նաև անհատ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի հարևանությամբ ճանապարհի՝ խրամատի նմանվող հսկայական փոսը դարձել է պատուհաս։

«Ամեն օր ավտոմեքենաները այդ փոսի պատճառով վնասվում են, իսկ Դավիթաշենի թաղապետարանը ասես ջայլամի կեցվածք ընդունած լինի։ Միակ սփոփանքը այն է, որ երբ մութ ժամերին այդ փոսի պատճառով մեքենաներ են վթարվում, ԱԻՆ-ը մոտ է. օպերատիվ հասնում է։

Բայց եթե Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում մի քիչ սրտացավ պաշտոնյա լիներ, էս խնդիրը շուտվանից կլուծեին, ու վարորդներն էլ ամենավերջին խոսքերով չէին հիշի պատասխանատուներին«-ասում էին նրանք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին ոչ մի անվտանգության կանոններ պահպանված չեն, չկան նախազգուշացնող նշաններ, որ նշված հատվածում աշխատանքներ են կատարվում, իսկ երեկոյան էլ պետք է նշված վայրում տեղադրված լինեին լուսային փարոսիկներ, որպեզի վարորդները նկատեին փոսը։

shamshyan.com