Ցանցի օգտատերերին հիացրել Է ասֆալտապատումը Ավստրալիայում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ցանցի օգտատերերին հիացրել Է ասֆալտապատումը Ավստրալիայում

Facebook-ում արագորեն տարածվում է անօդաչու սարքից նկարահանված այն տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են ասֆալտ գցում Արևմտյան Ավստրալիայի Մուր քաղաքում:

Երկու շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 14 մլն դիտում:

Հոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ ասֆալտապատողների արագությունն ու վարպետությունը հիացմունք են պատճառում:

Հոլովակը հրապարակած ընկերակցությունում նխել են, որ հինգ կիլոմետր երկարությամբ ասֆալտ գցելու համար պահանջվել է ընդամենը երկու օր, իսկ նախագծի ծախսերը կազմել են 443 հազար դոլար: Ինչպես հայտնել է ավստրալական WAtoday ռեսուրսը, ճանապարհի վերանորոգման պատասխանատուները չէին սպասում, որ տեսանյութն այդպիսի ժողովրդականություն ձեռք կբերի: