«Հունգարացիք նոր հետազոտություն են հրապարակել Փֆայզերի, Մոդեռնայի, Սինոֆարմի, Սպուտնիկի ու ԱստրաԶենեկայի արդյունավետության տվյալներով». Վահագն Մխոյան
Advertisement 1000 x 90

«Հունգարացիք նոր հետազոտություն են հրապարակել Փֆայզերի, Մոդեռնայի, Սինոֆարմի, Սպուտնիկի ու ԱստրաԶենեկայի արդյունավետության տվյալներով». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից.

«Հունգարացիք նոր հետազոտություն են հրապարակել Փֆայզերի, Մոդեռնայի, Սինոֆարմի, Սպուտնիկի ու ԱստրաԶենեկայի արդյունավետության տվյալներով։

Լավն այն է, որ կա ամեն վակցինայի էֆեկտվությունը ոչ միայն ողջ բնակչության համար, այլև՝ տարիքային խմբերում առանձին բաշխված էլ, ինչպես նաև առկա են ելակետային տվյալները։ Ըստ այդմ հնարավոր է տեսնել և արդյունավետությունը, և դեպքերի հաճախականությունը ու այդ ամենը նաև առանձին տարիքային խմբերով։ Այստեղ դուրս կբերեմ միայն միջինացված տվյալները, իսկ հոդվածի հղումը կդնեմ մեկնաբանությամբ։

Այստեղ 7 օր առաջ լրիվ պատվաստվածների հետ համեմատական տվյալներն են։

Առաջին թիվը վարակման դեմ արդյունավետությունն է, երկրորդ թիվը՝ մահվան դեմ արդյունավետությունը։

Փֆայզեր – 83.3% , 90.6%

Մոդեռնա – 88.7% , 93.6%

Սպուտնիկ – 85.7% , 97.5%

ԱստրաԶենեկա – 71.5% , 88.3%

Սինոֆարմ – 68.7% , 87.8%

Նույն պատկերը +/- մի քանի տոկոս տատանումով առկա է նաև լրիվ պատվաստումից 2 և 4 շաբաթ անց։ Փաստորեն Սպուտնիկը Հունգարիայում մահվան դեմ ամենաբարձր արդյունավետությունն է ցույց տվել։ Իսկ վարակման դեմ ամենաբարձր արդյունավետությունը Մոդեռնայինն է»։



Նման նյութեր