Ըստ այդմ չկա Արցախի հարց. ձիթենու ճյուղը վկա. Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

Ըստ այդմ չկա Արցախի հարց. ձիթենու ճյուղը վկա. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե դու պայմանավորվում ես դեմարկացիա և դելիմիտացիա սկսել ու չես անդրադառնում հայ-ադրբեջանական արցախյան հատվածի մոտ 300 կմ սահմանագծին, ուրեմն այլևս չկա արցախյան սահմանահատված:

Ըստ այդմ չկա Արցախ: Ըստ այդմ չկա Արցախի հարց:

Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլևս «Արցախը Հայաստան ՉԷ և վերջ» բանաձև:

Ես չգիտեմ, թե էսքանից հետո էլ ինչ փաստաթղթի հրապարակայնացում է անհրաժեշտ ընդդիմության ուրիշ ընդդիմության ընդդիմությանը:

Ձիթենու ճյուղը վկա»:

 



Նման նյութեր