Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Եթե մեկ նախադասությամբ սահմանենք նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, ապա կարելի է ձևակերպել այսպես՝ Փաշինյանն ու Ալիևը գնացել էին դաս պատասխանելու։
Իրականում Փաշինյանի «խրոխտ» հայացքի տակ թաքնված էր տեսախցիկների համար նախատեսված փորձառու պոպուլիզմը, իսկ Ալիևը հին աղվես է։
Ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է ոչնչի մասին, թեպետ այնտեղ կան մի քանի կարևոր դրվագներ։ Դրանցից մեկն այն է, որ սահմանագծում չի լինելու։
Նշված է’ իրականացնել սահմանազատում, հետագայում նաև սահմանագծում։ Այսինքն, փաստացի թշնամու զորքերը կարող են մնալ իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ թե ինչպես պիտի անցնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դա անորոշ ապագայի հարց է։
Պուտինը անորոշության մեջ իր ձեռքում է պահում Փաշինյանի ու Ալիևի սանձերը»։