Հայտնի են 2021 թվականի ամենաաղմկոտ սմարթֆոնները
Advertisement 1000 x 90

Հայտնի են 2021 թվականի ամենաաղմկոտ սմարթֆոնները

Տարբեր ապրանքանիշերի սարքերը փորձարկվել են արտասահմանյան հեղինակավոր GSMArena.com կայքի փորձագետների կողմից։

«Ամփոփելով 2021 թվականի արդյունքները՝ մենք ցանկանում ենք ձեզ ցույց տալ ամենաաղմկոտ հեռախոսները, որոնք անցել են մեր ստուգման գործընթացն այս տարի»,- գրում են արտասահմանցի փորձագետները։ Փորձարկումների ընթացքում փորձագետները չափել են միջին ձայնը մի շարք աուդիո հետքերով:

Նշվում է, որ վարկանիշը նվիրված է հատուկ բարձրությանը, այլ ոչ թե գաջեթների ձայնի որակին։ Ստորև բերված վարկանիշները բացասական թվեր են, ուստի որքան թիվը մոտ է զրոյին, այնքան լավ:

2021 թվականի ամենաաղմկոտ սմարթֆոնները.

ZTE nubia Red Magic 6 – վարկանիշ՝ գերազանց (-21,4 LUFS);

Infinix Note 11 Pro – վարկանիշ՝ գերազանց (-23.0 LUFS);

Xiaomi Mi 11 Lite 5G – վարկանիշ՝ շատ լավ (-23,6 LUFS);

Xiaomi 11 Lite 5G NE – վարկանիշ՝ շատ լավ (-23,6 LUFS);

Asus ROG Phone 5 – վարկանիշ՝ շատ լավ (-24.0 LUFS);

Apple iPhone 13 Pro Max – վարկանիշ՝ շատ լավ (-24.0 LUFS);

OnePlus 9 Pro – վարկանիշ՝ շատ լավ (-24,1 LUFS);

Xiaomi Mi 11 Lite – վարկանիշ՝ շատ լավ (-24,2 LUFS);

Xiaomi Mi 11 Ultra – վարկանիշ՝ շատ լավ (-24,3 LUFS);

OnePlus Nord 2 5G վարկանիշ՝ շատ լավ (-24,3 LUFS):

Ինչպես տեսնում եք, Xiaomi-ն ամենաշատ հեռախոսներն ունի թոփ 10-ում՝ չորս: Երկու տեղ զբաղեցրել են OnePlus սմարթֆոնները։ Apple iPhone 13 Pro Max-ը հինգերորդ տեղում է Asus ROG Phone 5-ի հետ:

Սիրարփի Աղաբաբյան