Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից.
«Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել՝ Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին՝ տարեկան մինչև 2 մլրդ խմ ծավալով։
Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Կասպից-Կովկասյան տարածաշրջանի խորքային փոխակերպման գործընթացը, որում Հայաստանը հերթական անգամ որպես մանրադրամ է օգտագործվում։
Իրանա-ադրբեջանական նման համաձայանգրի ստորագրումը ոչ մանևր է, ոչ էլ տեխնիկական դիվերսիֆիկացիա։ Սա կողմերի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման քաղաքականության ուղիղ արգասիքներից է, որը նաև որպես փոխադարձ զսպման գործիք է կիրառվելու։ Իսկ եթե ավելի հստակեցնենք տեղի ունեցածը, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանային խաղացողները համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային-էներգետիկ երթուղու լոգիստիկայի մասով (ինչի մասին գրում եմ առնվազն 2017-ից)։
Ի դեպ, Հայաստանի համար դա պակաս վտանգավոր չէ, քան միջանցքի տրամադրումը։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ գուցե նույնիսկ ավելի վտանգավոր»։