«Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է Ֆեյսբուքը հեռացնում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է Ֆեյսբուքը հեռացնում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Պարզվում է արդեն ամիսներ է, ինչ Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է Ֆեյսբուքը հեռացնում, մարդկանց արգելափակում, Մոնթեին նվիրված էջերը ջնջում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա։

Տեսե՛ք, երբ ինչ-որ մեկը Նիկոլին կամ որևէ պաշտոնյային հայհոյում է, միանգամից ամբողջ ԱԱԾ-ն ոտքի են հանում, գտնում են։

Կամ երբ հերթական թրաշամանուկը պաշտոն է ստանում, մի քանի օրում ապահովում են, որ ՖԲ-ն իր պրոֆիլի կամ էջի վրա դնի «official badge»-ը։ ՀՀ իշխանություններ-ՖԲ կապն անխափան աշխատում է այդպիսի դեպքերում։

Իսկ այ Մոնթեի հարցով… Դե… Մոնթեն իրենց պետք էր նիկոլների ռեյթինգի համար։ Մոնթեն իրենց համար այլևս ակտուալ չէ, Հայաստանի ու Հայաստանի հերոսների հետ էլ որևէ հոգևոր կապ իրենք չեն զգում։ Եւ ըստ այդմ ինչո՞ւ պետք է տեղներից ժաժ գան…

Ասենք՝ թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգն ինչո՞ւ պիտի ՖԲ-ում ՀՀ ազգային հերոսների անունը պաշտպանի։ Ինչքան շուտ հայերը մոռանան, որ երբևէ հերոսներ են ունեցել, պետություն են ունեցել, այդքան ավելի կհեշտանա ադրբեջանցիների և նրանց կամակատարների գործը»։



Նման նյութեր