
Հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական թեստի արդյունքի ներկայացմամբ։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով առաջիկայում կիրառվող սահմանափակումներին։
«Հասկանում ենք, որ այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»,–ասաց նախարարը։
Հարցին, թե հնարավո՞ր է «Հայփոստի» դեպքում նույնպես այս սահմանաակումը կիրառվի` նախարարը պատասխանեց, որ հընթացս կարող է քննարկվել նաև դա։
Նոր սահմանափակումներն արդեն իսկ նախագծի տեսք ունեն և շրջանառվում են։