Դավիթ Ֆրանգ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից.
«Շատերը գիտեն, որ օգնում եմ հայ գործատուին գտնել հայ մասնագետի և հակառակը։
ՌԴ-ում մեր հայրենակիցների խնդիրների մեծ մասը սկսվում են օրենքների ու իրավունքների էլեմենտար իմացության բացակության պատճառներով։ Երկար ժամանակ կրակը մարելուց, որոշեցի ավելի արմատական լուծումներ գտնել և որոշեցինք բացել կենտրոն անվճար իրավական, սոցիալական և աշխատանքային հարցերում աջակցելու նպատակով։
Ահռելի աշխատանք կատարվեց, հարյուրավոր մարդկանց օգնեցինք։ Ընթացքում առանձին որակով կայք ստեղծվեց հայ գործատույին ու աշխատողին իրար կապելու համար, fb և տելեգրամ խմբեր։
Այսօր դառել ենք հիմնական հարթակը աշխատող գտնելու։
Բոլորը լսած կլինեն արտահայտությունը «հայի հետ գործ անել չի լինի, հայ քցողա, կաշխատացնի ու չի վճարի»։
Երկար ժամանակ արդեն շրջանառությունից դուրս է մնացել, իմ, իմ ընկերների օրինակով ցույց տվեցի, որ դա էդպես չի։
Այսօր կան օրինակները, որ այս մեր ցանցի միջոցով մարդկանց կյանքեր է փոխվել, լավ մարդկանց ու լավ մասնագետներին ընտիր տեղեր ենք տեղավորել, նույնիսկ պետական ապառատում։ Բոլորի հանդեպ եղել է պահանջ, որ հնարավորության դեպքում հային վերցնեն աշխատանքի ու բոլոր կարևոր հասարակական ու բարեգործական նախաձեռնություններին մասնակցեն նաև գումարի տեսքով։ Մի խոսքով արտակարգ մշակույթ է ձևավորվում ու հզոր ներքին ցանց։
Այս ամենում կան և բացասական դիտարկումներ.
- Գրագիտության լուրջ խնդիր կա, մեծամասնությունը չեն կարող ձևակերպել մի քանի բառ իրենց մասին։
- Կարող են քրֆել գործատույին, եթե համարում են, որ հայտարարության մեջ նշված աշխատավարձը ցածր է։ Պարտադիր կնշեն, որ ուզբեկը նման աշխատավարձով չի աշխատի, չնայած, որ ինքը չունի ոչ մի հմտություն ու ամիսներով չունի աշխատանք, բայց գործատուից լավ կարող է հաշվել տվյալ աշխատանքի արժեքը։
- Ահավոր շատ են շաուռմա, խորոված անողները, պահակ աշխատողներ ցանկացողները։ Ամեն գործ կարևոր է, սա զուտ դիտարկում
- Չունենալով ընդհանրապես մասնագիտություն ու հմտությունները, նշում են, որ կարող են անել ամեն ինչ։
- Եթե գործատուն տալիս է միայն շուկայական աշխատավարձ, առանց մնալու տեղի ու սնունդի, անեծքների պատճառով կայրվի դժոխքում։
Ցանկը երկար է, առակս նրա մասին է, որ ահագին կրթվելու կարիք ու տեղ ունենք։
Թոփ 5 հայտարարություն, որոնք ստանում ենք
- 30 tarekan txayin arajarkeq gorc
- Amusnacac knoj hamar pntrum em ashcatanq moskvayum erevanic mnalu texov
- 40 tarekan txamardun arajarkeq ashcatanq normal vardzatvutyamb. Unem prava.
- Пекарняюм араджаркек горц мналу техов, нормал ашхатавардзов армар графиков.
- Араджаркек ашхатанк ахчка амар. Херасосис амарн чем гри ,грек коментнерум.
Երբեք չեն նշի ով են, որտեղ են փնտրում աշխատանք, ինչ են կարող անել։
Խոպանի ֆոռմատն ու հոգեբանությունը մեզ դեգրադացրելա մինչև հատակը։
Սովորել են, որ իրենց մեկը միշտ ասի ինչ անեն ու ասողն էլ լուծի իրենց ամեն խնդիր։ Պանդեմիայի ժամանակ հարյուրավոր առողջ,երիտասարդ տղաների հանդիպեցի, ովքեր աշխատանքը փակվելու մյուս օր մնացել էին փողոցում։ Երիտասարդ տղեն փողոցում, երբ Մոսկվայում աշխատողները ոսկու գին ունեին։ Սա խոպանի հոգեբանության արդյունքա։
Սիրում եմ տանեն֊աշխատեցնեն-հետ բերեն տարբերակին ու մինիմալ տատանումների դեպքում սոված մնալու մեծ հավանականությանը։
Սա լուրջ խնդիրա, որակներիս պետք է լավացնենք, Հայաստանի վիճակը ապացույց»։