«Հայաստանի իշխանությունները սուսուփուս լեգիտիմացրեցին ադրբեջանցիների օկուպացիան». Արման Աբովյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանի իշխանությունները սուսուփուս լեգիտիմացրեցին ադրբեջանցիների օկուպացիան». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Սա հայկական Ճակատենն է, իսկ գյուղի վերեւում ադրբեջանական օկուպանտների ռազմական հենակետն է։

Այո՜ հենց գյուղի գլխին։

Այո՜ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։

Մինչև նոյեմբերի 14-ը ճակատենցիները ապրում էին, աշխատում էին, արարում էին, ոմանք նույնիսկ շարունակում էին հավատալ որ «Ապագա Կա’»։

Նոյեմբերի 15 Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից խոստացած ապագան եկավ Ճակատեն…

Ադրբեջանցիները հիմնեցին մաքսային հենակետ գյուղի ՄԻԱԿ ճանապարհին, իսկ որ ճակատենցիների «Ապագան» լինի անբեկանելի, Հայաստանի Հանրապետության «ժողովրդի» իշխանությունները փաստացի համաձայնվեցին, որ թուրք ադրբեջանական վիժվածքներին պետք է չդիմադրել, այլ պարզապես հանձնել հերթական հայկական գյուղը թշնամու գնդացիրների նշանառության տակ և սուսուփուս լեգիտիմացրեցին ադրբեջանցիների օկուպացիան՝ այս անգամ Ճակատենում։

Այնպես որ ամեն ինչ ազնիվ է, սուպերխաղաղասեր իշխանությունները ընդամենը ասում էին, որ Ապագա Կա’, բայց դե հո չեն ասել կոնկրետ, թե ի՞նչ «Ապագա»։

Վայելե’ք…»: