«Ալիևը արդեն հստակ խոսում է Զանգեզուրի միջանցքի այլևս իրականություն լինելու մասին». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ալիևը արդեն հստակ խոսում է Զանգեզուրի միջանցքի այլևս իրականություն լինելու մասին». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«ալիևը արդեն հստակ խոսում է Զանգեզուրի միջանցքի այլևս իրականություն լինելու մասին, քանի որ Սոչիում ստորագրված փաստաթղթի տողատակը հետևյալն է.

ա) ՌԴ-ն է այս տարածաշրջանի որոշիչ դերակատարը

բ) ոչ մի լարվածություն և տարածաշրջանը ապակայունացնող իրավիճակ չի արձանագրվում, հակառակ այն փաստին, որ ագրեսոր պետությունը իր զինված ուժերով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ այս ամենը ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ եթե մենք չկարողանանք հեռացնել այս խամաճիկներին իշխանությունից, ապա շուտով ՀՀ-ն մնալու է առանց դաշնակցի, դեմ հանդիման թշնամու յաթաղանին։

Ահա թե ինչ կարող է պատահել այն ազգերի ու պետությունների հետ, որոնք իշխանության են բերում թշնամու քաղաքական սպասավորներին, իսկ հետո, մեղմ ասած՝ ալարում են իրենց սխալը ուղղել»։