Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 518 դեպք, որոնցից 317 175-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 398 նոր դեպք: Ունենք 977 առողջացած, 32 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1446 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 38 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 366 680 թեստավորում: