Հայաստանի բնակչությունը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար 300 մարդ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, Հայաստանի բնակիչներից 1 մլն 565 հազար 144-ը կին է, 1 մլն 398 հազար 107-ը՝ տղամարդ: Այսինքն 167 հազար 37-ով կանայք ավելի են տղամարդկանցից: Իսկ ահա Հայաստանի քաղաքային բնակիչներից 1 մլն 19 հազար 428-ն է կին, 876 հազար 127-ը՝ տղամարդ՝ 143 հազար 301-ով պակաս կանանցից:
Նշենք, որ գյուղերում տղամարդկանց թիվը կազմել է 521 հազար 716, 545 հազար 716-ը՝ կին: Այս դեպքում եւս դարձյալ կանայք գերակշռում են:
Այս տարեսկզբի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակի 63.5 տոկոսը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.4 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 15.1 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: