
Մի մեծ նավի շարժիչը փչացել էր։ Ոչ մի մասնագետ գլուխ չէր հանում։ Վերջապես գտնվեց մի վարպետ, որ 40 տարվա փորձառություն ուներ։ Նա եկավ, զննեց շարժիչը, հետո մուրճով հարվածեց մի կետի և շարժիչը միանգամից սկսեց աշխատել։ Մենեջերները զարմացած էին։
Հաջորդ առավոտյան, վարպետի կողմից $10.000-ի կտրոն եկավ, որը ապշեցրեց տնօրեններին․
-Արածն ի՞նչ էր։ Մի թխկոցի համար 10․000 դոլա՞ր։ Գրավոր հաշվետվություն պահանջեք, թե ինչի՞ համար է այդքան գումար ուզում։
Երկու օր անց ստացան վարպետի գրավոր պատասխանը․
«Թխկացնելն արժե $2, թխկացնելու տեղն իմանալը՝ $9,998»
Ձեր կամ այլոց փորձառությունը գումար արժե։ Գնահատեք այն։
Ռուբեն Կարոյանի էջից