Հրդեհ Լիճք գյուղում. ավելի քան 700 կենդանի է սատկել
Advertisement 1000 x 90

Հրդեհ Լիճք գյուղում. ավելի քան 700 կենդանի է սատկել

Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մոտ հարյուրավոր կենդանիներ են սատկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 1-ին` ժամը 01:14-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։