Բարով վայելեք, բայց ինչ դրոշի տակ էլ հանդես գա Լևոն Արոնյանը, նա մնալու է հայ շախմատիստ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

Բարով վայելեք, բայց ինչ դրոշի տակ էլ հանդես գա Լևոն Արոնյանը, նա մնալու է հայ շախմատիստ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Լևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային։ ԱՄՆ-ում տոն է։ Մեծ ձեռքբերում ունեն, հիմա արդեն աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից երեքն են հանդես գալիս ԱՄՆ դրոշի ներքո։ Շնորհավորում եմ ամերիկացի շախմատասերներին։ Բարով վայելեք…։

Բայց եթե լուրջ, ապա մի քանի բան ուզում եմ ասել։ Նախ, ինչ դրոշի տակ էլ հանդես գա Լևոն Արոնյանը, նա մնալու է հայ շախմատիստ։ Իհարկե, ժողովրդի ասած սա ք*ք սրտի մխիթարանք է, բայց այնուամենայնիվ դա այպես է։ Գումարած դրան, նա մարդ է, որ բազում հաղթանակներ է պարգևել մեր ժողովրդին ու երկրին։ Դրա համար առանձին շնորհակալություն Արոնյանին։ Հուսով եմ՝ իր մարզական կարիերան կշարունակի վերելք ապրել ու ի դեմս Արոնյանի, մի օր մենք կունենանք աշխարհի նոր չեմպիոն։

P.S. Ի դեպ, զուտ մարզական տեսակետից սա շատ հետաքրքիր փորձարկում կարող է լինել։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում Արոնյանը մարզիչների ու սեկունդանտների լուրջ աջակցություն է ունենալու։ Տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններն էլ են այնտեղ շատ։ Տեսնենք ի՞նչ կտա դա Արոնյանին։ Իսկ մինչ այդ, շարունակենք հետևել աշխարհի չեմպիոնի կոչման համար այս օրերին ընթացող Մագնուս Կառլսեն – Յան Նեպոմնյաշչի անչափ հետաքրքիր մրցավեճին»։



Նման նյութեր