«Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին». Էդիկ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է, սակայն հստակ օրը հայտնի չէ։

Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։

Դեկտեմբերի 5-ին Շուշիում Վլադիմիր Պարսիյանցի մարմինն ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել։

Նրա քունքի հատվածում հրազենային վնասվածք է եղել, և քանի որ նա սպանվել է նոյեմբերի 18-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր գնդակահարել են Վլադիմիր Պարսիյանցին, իսկ որովայնի շրջանում առկա կտրող-ծակող գործիքի հասցրած վնասվածքները վկայում են այն մասին, որ 74-ամյա ծերունուն նաև խոշտանգել են»։



Նման նյութեր