Տեր Ղազարի կարգալուծության հարց Մայր Աթոռը չի քննարկում. Տեր Եսայի. armlur.am
Advertisement 1000 x 90

Տեր Ղազարի կարգալուծության հարց Մայր Աթոռը չի քննարկում. Տեր Եսայի. armlur.am

Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության վերաբերյալ հարց մայր Աթոռը չի քննարկում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահան Արթենյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրատվականներից մեկը գրել էր, թե քաղաքական հայացքների համար Եկեղեցին քննարկելու է տեր Ղազարին կարգալույծ անելու հարցը:

«Որևէ եկեղեցական Եկեղեցու ընդհանուր դիրքորոշումների շրջանակներում ազատ է արտահայտել իր համոզմումներն ու տեսակետները հասարակական-քաղաքական տարբեր երևույթների և իրադարձությունների մասին:

Միաժամանակ, սակայն, եկեղեցականը չի կարող իրականացնել քաղաքական-կուսակցական գործունեություն, հիմնել կուսակցություն, անդամակցել վերջինիս և զբաղվել զուտ քաղաքական-կուսակցական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ:

Հիշյալ հարցերի վերաբերյալ Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հետ քանիցս զրույցներ ու քննարկումներ եղել են, տրվել են բանավոր և գրավոր զգուշացումներ ու նկատողություններ իր վարքագծի և օգտագործած բառապաշարի առնչությամբ»,- ի հավելում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տրամադրած մեկնաբանության՝ տեղեկացնում են Եկեղեցու Մասյացոտն թեմից:

armlur.am