Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen Passat-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen Passat-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. shamshyan.com

Երեկ, դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում Սուրիկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը չի տուժել: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, այնուհետև փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը: Փաստ առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը հայտնում է, որ միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ընկերությունները ժամանել ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքները, իսկ շրջվելու հետևանքով էլ կոտրվել է ճանապարհային երթևեկության նշանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com