Ֆրանսիայում Քարդաշյանի գործով մեղադրանքներ են առաջադրվել չորս կասկածյալների
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում Քարդաշյանի գործով մեղադրանքներ են առաջադրվել չորս կասկածյալների

Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ և ֆոտոմոդել Քիմ Քարդշյանին կողոպտելու մեջ կասկածվող չորս անձանց: Այդ մասին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը:

63 և 44 տարեկան երկու տղամարդիկ մեղադրվում են պլանավորված կողոպուտի մեջ: 64 տարեկան ևս մեկ կասկածյալի մեղադրանք է առաջադրվել գողացված թանկարժեք իրերը պահելու մեջ:

Գործի չորրորդ կասկածյալը՝ 27-ամյա մի երիտասարդ, մեղադրվում է ելուզակախմբի մյուս անդամների հետ հանցավոր նախահամաձայնության և հանցագործությանը մասնակցելու մեջ: Նա, ինչպես նշում է հեռուստաալիքը, Քարդաշյանի այն վարորդի եղբայրն է, որը ոստիկանության կողմից ազատ էր արձակվել հունվարի 11-ի երեկոյան: