Գործունեության 6-ամյակի կապակցությամբ Project LA նախագիծը երկրպագուներին է ներկայացրել երգացանկի միակ արևմտահայերեն երգը, որը Լևոն Արևշատյանը գրել է Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
Երգը կատարում է Գոռ Սուջյանը, երաժշտությունը` Լևոն Արևշատյանի, գործիքավորումն իրականացրել է Խաչիկ Սահակյանը, հոլովակի ռեժիսորը և պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է, իսկ տեսահոլովակի մտահղացման հեղինակը՝ Արմինե Անտիկյանը: