Երևանի Լենինգրադյան փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 հոգու հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 2-ին` ժամը 19։02-ին։ Բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․) և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato» (վարորդ Ա․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վերջինս և երթուղայինի ուղևորներ Մ․ Բ․-ն, Հ․ Է․-ն, Վ․ Խ․-ն և Ն․ Ա․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։