
Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի դատական վեճը շարունակվում է, կենացները քաղցրանալու են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը։
«Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում (Էջմիածին) այսօր, ժամը 17։00-ին տեղի կունենա Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ իմ դատական վեճի հերթական նիստը։
Սա 2019-ի մայիսին Լապշինի, Փաշինյանի, Կարապետյանի և իմ զրույցի շարունակությունն է, երբ խոսվել էր Արցախում պատերազմ կազմակերպելու և հազարավոր զոհեր տալու մասին։ Ես խոստացել էի, որ ձեռքիս տակ ունեցած այլ փաստեր ևս կհրապարակեմ։ Դրանք դեռևս հուլիսին ներկայացրել եմ ՀՀ ԱԱԾ-ին, իսկ հոկտեմբերին՝ դատարանին։
Այսօր դատարանում իմ շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լուսինե Վիրաբյանը կհրապարակի ինչպես բազմաթիվ փաստեր, այնպես էլ դեսպան Վլադիմիր Կարապետյանի կողմից մի շարք օրինախախտումներ»,֊գրել է Հոխիկյանը։