«Ինչի՞ չեն պայքարում թանկացումների դեմ` ջուր, լույս, գազ, բենզին, առաջին անհրաժեշտության սնունդ, ու՞ր են հարգելի հայրենակիցներ». Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ինչի՞ չեն պայքարում թանկացումների դեմ` ջուր, լույս, գազ, բենզին, առաջին անհրաժեշտության սնունդ, ու՞ր են հարգելի հայրենակիցներ». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի ժամանակ առաջ այս մարդիկ պայքարում էին թանկացման դեմ, իսկ եթե հակիրճ` 50 դրամի բազառ էին անում: Այն ժամանակ երևի դուք մտածում էիք, որ իրենք դա ձեր մասին մտածելով են անում, բա լավ, իսկ ու՞ր են հիմա իրենք: Ինչի՞ չեն պայքարում թանկացումների դեմ` ջուր, լույս, գազ, բենզին, առաջին անհրաժեշտության սնունդ ևն ևն: Գուցե ոմանք անկեղծորեն դեմ են եղել թանկացմանը, բայց հարց է առաջանում, իսկ ու՞ր են հիմա, հարգելի հայրենակիցներ:

Էս նկարում պատկերվածներից մեկն այսօր Երևանի ոչ բարով քաղաքապետն է, մյուսը` Շուշին անվանում էր բոմժանոց, էն մյուսը` պատգամավոր է, իսկ մնացածն էլ իրենց առօրյայով են, բայց լուռ են: Էս մարդիկ ամեն մեկն իր չափով մեղավոր է այսօրվա ցավոտ իրականության համար: Ամոթի զգացում ունենալն էլ ա լավ բան:

Հ.Գ. Մի թողեք, որ ձեզ հերթական անգամ էժան ստերով կերակրեն»: