Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է այսօր։

Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։ Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն։ Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին։