
Քեզ թվում է, թե ազատվում ես հասարակության օրենքներից, բայց իրականում դառնում ես բռնապետի քմահաճույքների տոտալ գերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ավերինցևն ասում է, որ բռնապետներն էլ են ազատություն խոստանում, ազատությամբ գայթակղում, բայց այն ինչ ստանում են բռնապետի հետ «հանրային պայմանագիր» կնքողները, իրականում հասարակության օրենքները խախտելու ազատություն է ու, հետևաբար, դրա գինը բռնապետի օրենքին ենթարկվելն է։
Քեզ թվում է, թե ազատվում ես հասարակության օրենքներից, բայց իրականում դառնում ես բռնապետի քմահաճույքների տոտալ գերին։
Այսինքն բռնապետի առաջարկածը տիպիկ սատանայական գործարք է»,- գրել է Վրթանեսյանը։