Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դաշինքի շտաբի համակարգողներից մեկը:
«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել, տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,-ասաց շտաբի համակարգողը:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Սաքանյանը չեն ձերբակալվել, այլ բերման են ենթարկվել քննվող գործի շրջանակներում:
Քննվող գործից այլ մանրամասներ մեզ չհայտնեցին: