
Այսօր երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նրա ամուսինը՝ երգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկ կրում է սեւ գույնի բլուզ, ոճային գլխարկ։ Նա նախապատվությունը տվել է մեղմ շպարին, իսկ մազերն արձակել է։ «Ծնունդդ շնորհավոր, կեսս», – հրապարակումը մակագրել է մարտին Մկրտչյանը։