Ճանաչված երգիչ Ֆիլիպ Կիրկորովի իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին news.ru–ի հետ զրույցում վստահեցրել է, որ երգիչը ճանապարհային ոստիկանության չվճարված տուգանքներ չունի և դրանք չվճարելու համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Կիրկորովին մինչև 15 օր ժամկետով վարչական կալանք է սպառնում ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու պատճառով:
«Ֆիլիպն ինքը գրեթե երբեք մեքենա չի վարում, նա վարորդի հետ է երթևեկում, այդպես հարմար է», – ընդգծել է Դոբրովինսկին։
Փաստաբանը կապ է հաստատել նաև երգչի հաշվապահի հետ և պարզել, որ ամեն ինչ վճարված է։ Նրա խոսքով` տարածված լուրը հնացած է։
«Կարծում եմ` նիստը 15 րոպեից շատ չի տևի, եթե ընդհանրապես կայանա։ Բոլոր տուգանքները վճարված են», – ասել է փաստաբանը։