Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 352 805 պատվաստում է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Դեկտեմբերի 6-ի դրությամբ` առաջին դեղաչափը ստացել է 835 816 մարդ, երկրորդ դեղաչափը` 516 989:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով և դարձել 340818: