
Դեկտեմբերի 6-ին, ժամը 21:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Ըստ նախնական տվյալների այրվում է բնակելի տուն (200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին։